Քաղաքականություն 

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

analitik.am

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը։

Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Լուսինե Աբրահամյանը:

Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի զոհերի հիշատակին:

 

Նույն շարքից