Հասարակություն 

Միհրան Հարությունյանը ևս մեկնում է Արցախ

analitik.am

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ժամանել է Հայաստան և կմեկնի Արցախ: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 29-ամյա մարտիկը հայտնել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի նաև Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը, որի հետ միասին կուղևորվեն Արցախ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

«Առաջիկայում Միհրան Հարությունյանի հետ կմեկնենք Արցախ և տեղում կհասկանանք ամեն բան: Իմ ու Միհրանի գլխավոր նպատակը հումանիտար օգնություն ցուցաբերելն է: Կօգնենք տեղի բնակիչներին, հիվանդանոցներին, ենթակառուցվածքներին: Արդեն տեղում կհասկանանք, թե ինչով կարող ենք լինել օգտակար»,- զրույցում նշել է Էդուարդ Վարդանյանը:

 

Նույն շարքից