Հասարակություն 

Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները

analitik.am

 

Բարձր գնահատելով  Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը` նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել շաբաթներ առաջ դեղամիջոցների տեսքով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված օժանդակության համար և նշել, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:

Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության ոլորտը պատրաստ էր կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելուն, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի բժշկական կենտրոնները համալրել նոր սարքերով և դեղորայքով:

Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարին Covid-19-ի ընթացքում հնդիկ ուսանողներին հոգ տանելու համար:

Կողմերը պայմանավորվել են  հետագայում ևս շարունակել համագործակցությունն առողջապահության բնագավառում:

Նույն շարքից