Կորոնավիրուս Հասարակություն 

Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացել է կորոնավարակակրի հետ շփումից հետո

analitik.am

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումից հետո ինքնամեկուսացման մեջ կգտնվի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ նախապես ծրագրված այցերն ու հանդիպումները հետաձգվում են ավելի ուշ ժամկետի․ «Նախարարի ինքնազգացողությունը լավ է»,-հայտնել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-29-ը նախատեսվում է Լավրովի այցը Սարաևո և Բելգրադ:

Հոկտեմբերի 26-ին ռուս նախարարը վերադարձել է Հունաստանից:

 

Նույն շարքից