Հասարակություն 

Միքայել Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ԱԱԾ այլ պաշտոնյաներ այցելել են սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին /լուսանկարներ/

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այն վիրավոր զինծառայողներին, ովքեր բուժում են ստանում Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում:

Մ. Համբարձումյանը և նրան ուղեկցող անձինք զրուցել են հերոս սահմանապահների և նրանց ծնողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն՝ ընդգծելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հիմնարկների պատասխանատուները ներկայացրել են սահմանապահների բուժման ընթացքը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերն ու անելիքները:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը քաջարի սահմանապահներին փոխանցել է համակարգի ջերմ բարեմաղթանքները, ցուցաբերել որոշակի ֆինանսական աջակցություն և փաստել, որ նրանց անունը ևս ամրագրվելու է ՀՀ ԱԱԾ այն աշխատակիցների անունների շարքում, ովքեր հայրենիքի պաշտպանության վեհ գործում ունեցել են իրենց նվիրական մասնակցությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից