Քաղաքականություն 

Արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է խաղաղապահներ բերել Ղարաբաղ. պարզաբանում է Պուտինի խոսնակը

analitik.am

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խաղաղապահների վերաբերյալ Պեսկովն ասել է, որ նրանք հակամարտության գոտում կարող են հայտնվել միայն երկու կողմերի համաձայնությամբ:

Հարցին՝ պատրաստ է արդյո՞ք Ռուսաստանը խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն լինեն, Պուտինի խոսնակն ասել է. «Ես այստեղ որևէ էվենտուալ եզրակացություն չէի անի: Ռուսաստանի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում քննարկում է հակամարտության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»,-ասել է նա:

 

Նույն շարքից