Քաղաքականություն 

Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը. Աննա Նաղդալյան

analitik.am

Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սանձազերծման առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք, ի պատասխան Ադրբեջանի նախագահի այս հայտարարության, առավել քան խոսուն են:

Այդպիսով, ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները, և այս հրետակոծման ընթացքում անգամ այս համավարակի պայմաններում, նաև թիրախավորվել են կարևոր կենսական բժշկական հաստատություններ, բուժհիմնարկներ: Հրետակոծումը հիմնականում իրականացվել է միջազգայնորեն արգելված՝ առաջին հերթին կասետային զինատեսակներով, որոնց հիմնական նպատակն է առավել մեծ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը, և հատկապես՝ առաջնագծից հեռու գտնվող երեխաներին և կանանց։

Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքեր են արձանագրվել նաև Հադրութի շրջանում, երբ որ մենք տեսել ենք գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը։ Ի դեպ, նրանցից մեկը Արցախի տարեց քաղաքացի էր։ Եվ պատերազմական այս հանցագործությունները, որքան էլ որ զավեշտալի է, տեսագրվել և սոցիալական հարթակում տարածվել են հենց հանցագործների կողմից, որոնք արժանացել են ադրբեջանական հասարակության լայն գովասանքին, և կարելի է ասել, հպարտության առարկա են դարձել։

Հավելեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը, ինչի հիմնական նպատակն է կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձը իրենց բնակության վայր։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Նույն շարքից