Հասարակություն 

Ալիևն Արցախում պատերազմ չէր սկսի, եթե իմանար այս մասին

analitik.am

Եթե Ալիևն իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ինքն ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, Մեղրին ու Հայաստանի մի մասն էլ հետը, ինչպես հավանաբար իրենց օպերատիվ պլաններում դրված է եղել, ինքն իմ կարծիքով, պատերազմը չէր սկսի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհանիսյանի խոսքերով, Ալիևը թերագնահատել է հայկական ուժերին. «Իր Զինված ուժերն ու Թուրքիայի զինված ուժերը, որոնք փաստացի ղեկավարում են ադրբեջանական ուժերը՝ միգուցե նույնիսկ Ալիևին զրկելով այդ իրավունքից, իմ կարծքով ունեցել են վարդագույն պատկերացումներ իրենց մասին ու մատների արանքով են նայել մեզ: Այլապես այդ հսկայական բանակի ամբողջ պոտենցիալը՝ ծովային հետևակ, ահաբեկիչներ, Թուրքիայի ինստրուկտորներ և այլն… իրենք այլ պատկերացումներ ու այլ պլաններ ունեին»:

 

Նույն շարքից