Տեսանյութեր Քաղաքականություն 

Թրամփի հայտարարությանը պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները: Որովհետև ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել: Al Arabiya-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ, և իրենք անպայման կօգնեն մեզ և պատասխանելով հարցին, թե ինչպես դա տեղի կունենա:

«Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը»,-հավելել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Նույն շարքից