Տնտեսություն Քաղաքականություն 

Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում: Այդ առումով վտանգված է նաև 2021 թվականի բյուջեի նախագծի ընդունումը:

Եվ չնայած ԱԺ լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մինչ այդ էլ այն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում:

Սակայն իրավիճակով պայմանավորված՝ արդեն լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին լսող չկար, քանի որ նախագծի քննարկումն ուղեցկվեց Արցախի վերաբերյալ ելույթներով, իշխանություն-ընդդիմություն մեղադրանքներ հնչեցնելով, բայց ոչ բուն նախագծի մասին քննարկումներով:

Սակայն կառավարության հետագա գործունեության համար այն կարևոր փաստաթուղթ է և պետք է ամեն դեպքում հավանության արժանանա խորհրդարանի կողմից, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն կյանքի կոչել:

Այժմ չորս օր ժամանակ է տրվել, որպեսզի ներկայացվեն բյուջեի վերաբերյալ վերջնական առաջարկությունները, որից հետո էլ պետք է կազմակերպվի քվեարկությունը, սակայն այս նախագիծը չի հետաքրքրում անգամ իշխանական խմբակցության շատ պատգամավորների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից