Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը զանգահարել Վլադիմիր Պուտինին սեր է խոստովանե՞լ, ասել է «Նիկոլ բիզիմդի՞ր»

analitik.am

 

Մենք գիտենք, որ մեր երկրի գերագույն գլխավոր մանկամիտը, ով կարևոր պաշտոնների նշանակել է մսուր-մանկապարտեզի տարիքի երեխաներին, հիմա էլ ոստիկանության շարքեր է ընդունել «չերեպաշկա նինդյաներ»: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը:

«Երեկ այդ «չերեպաշկա նինդյաները», բոլորիս ջարդելով, ինչ-որ տեղ էին տանում: Նիկոլ, արի Տոռին էլ ընդունի ոստիկանության շարքեր, թող կայծակներով խփի:

2,5 տարի այս մարդը մեր երկիրը պահել է ստի ու կեղծիքի մեջ, կեղծել է ամեն բան, ինչի արդյունքը տեսանք 44-օրյա պատերազմի ընթաքում, երբ մեզ ամեն օր ասում էին, որ հաղթելու ենք, բայց մի գիշերվա մեջ, թաքուն ստորագրվեց հայոց պատմության մեջ ամենախայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը: Այն մարդը, ով դա ստորագրել է, 6 ամիս ժամանակ է ուզում: Մենք այսօր չենք վստահում դավաճան Փաշինյանին»:

«Գեներալ Մովսես Հակոբյանն այնպիսի բաներ ասաց, որ դրանից հետո իրեն հարգող ցանկացած ղեկավար ոչ թե գետինը պետք է փորձեր մտներ, այլ պետք է լուսին բռներ, կիսալուսնի ժամանակ, այն կիսալուսնի, որի դեմ ինքը չոքեց:

Նիկոլ, այդ մարդն ասաց, որ ձեր տիկինն ունի գեներալ սինուսի կոչում, կարող է գեներալների հանել հրամանատարական շտաբից: Մենք իմացանք, որ դու լրահամալրումը դադարեցրել ես պատերազմական գործողություններից կարճ ժամանակ անց: Դրա ձայնագրությունները կան, որը երևի շուտով լսելու ենք»:

Մխիթարյանը նշեց, որ սեպտեմբերի 30-ից առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ զանգահարել է Պուտինին, չի ներկայացրել իրավիճակը, չի ասել, թե ինչ է պետք. «Երևի զանգել սեր է խոստովանել, ասել է «Վլադմիր Վլադիմիրիչ, էտը Նիկոլ բիզիմդիր»:

Ապուշ բաներ է խոսել, փոխանակ զանգի իր երկրի համար իր երկրի անվտանգության միակ երաշխավորից խնդրի այնպիսի ռազմական տեխնիկա, որը շատ պետք է, զանգել եսիմ ինչեր է դուրս տվել»:

Նույն շարքից