Հասարակություն Տեսանյութեր 

Ես իմ երեխուն եմ ուզում, թող թեկուզ դիակը բերեն. Մայրը չկարողացավ զսպել արցունքները

analitik.am

 

Իրանց գլխին հրամանատար չի եղել: Իմ տղան 2,5 ամսվա ծառայող էր, հոկտեմբերի 14-ից լուր չունեմ: Ես իմ երեխուն եմ ուզում: Այս մասին ՊՆ-ի մոտ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:

«Արայիկ Հարությունյանը կոչ էր անում, որ զորքը միանա իրեն, որպեսզի Հադրութը չհանձնեն: Առանց զենքի զորքը ոնց պետք է դիմադրեր թուրքերին:

Արայիկ Հարությունյանին եմ դիմում, թեկուզ թող երեխուս դիակը գտնեն տան: Ոչ մի բան չեն անում: Մի ամսվա մեջ ոչ մի երեխա չգտան, միշտ նույն ծնողներով հավաքվում ենք այստեղ»,-ասաց մայրը, ով Քաշաթաղից է:

«Ես տունս էլ եմ կորցրել, բայց ինձ տունը չի հետաքրքրում, ես իմ տղային եմ ուզում: Ինքը իմ միակ տղան է, իմ հույսն ու ապագան է: Ես չեմ կարողանում հաց ուտել, չգիտեմ ինչ անեմ, երեխուս եմ ուզում»,-ասաց մայրը՝ նշելով, որ հրամանատարը թողել է զինվորներին ու փախել:

Նույն շարքից