Հասարակություն 

Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ աշխատանքային հանձնաժողովին. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ

analitik.am

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Նոյեմբերի 13-ից սկսած՝ մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։

Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 29-74-15 հեռախոսահամարով։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով»:

Նույն շարքից