Տեսանյութեր Քաղաքականություն 

Հուզիչ իրադարձություն է տեղի ունեցել. Ինչպես է անցել Գեղամ Մանուկյանի հացադուլի առաջին գիշերը /տեսանյութ/

analitik.am

 

Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ Գեղամ Մանուկյանի հայտարարած անժամկետ հացադուլը շարունակվում է:

Այսօր առավոտյան Analitik.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ հացադուլի առաջին գիշերը հանգիստ է անցել․ «Գիշերը նորմալ է անցել: Չեմ կարող ասել, թե սադրանքներ եղել են։ Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական գործիչներ, կուսակցական գործիչներ մոտեցել են, իրենց զորակցությունն են հայտնել»:

Մանուկյանը նաև պատմեց գիշերը տեղի ունեցած հուզիչ իրադարձության մասին. «Կեսգիշերից հետո դաշնակցական կամավորների վաշտերը վերադարձան Երևան։ Ի տարբերություն մնացած թատերականացված ներկայացումների, որը վարչապետը կազմակերպել է, նրանք Արամ Մանուկյանի արձանի մոտից, որտեղից սեպտեմբերի 27-ին մեկնել էին առաջնագիծ, եկան այստեղ հանդիպեցին մեզ։ Մեր հացադուլը շարունակվում է»:

Նույն շարքից