Քաղաքականություն 

Կորոնավիրուսի պատճառով բացակայող Հայկ Մարությանը հետևում է ավագանու նիստին

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով չի մասնակցում ավագանու այսօրվա նիստին, իր էջում գրում է.

«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։

Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների

իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը

վերաբաշխվեց եւ կուղղվի

Արցախի

Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով

վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների

վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»:

Նույն շարքից