Հասարակություն 

Գերագույն վիժվածքը թուրք զինվորի դեմ մեն-մենակ է թողնում իր տունը լքող հայ գյուղացուն և զբաղվում է ինձ և իմ շատ ու շատ ընկերներին ապօրինի ազատազրկելու հրամաններ տալով․ Միհրան Հակոբյան

analitik.am

 

Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատկերացնու՞մ եք նիկոլականության այս պիղծ միջավայրում ցինիզմի ու անբարոյականության դոզան ինչպիսի ռեկորդներ է սահմանում, որ ռազմական դրության պայմաններում գերագույն վիժվածքը թուրք զինվորի դեմ մեն-մենակ է թողնում իր տունը լքող հայ գյուղացուն և զբաղվում է ինձ և իմ շատ ու շատ ընկերներին ապօրինի ազատազրկելու հրամաններ տալով:

Այսօր առավոտյան էլ բնակարանս էր խուզարկում: Ուրիշ բան ու գործ չունի: Իսկական մառազմ: Հավանաբար իր կողմից այսօր թուրքին հանձնված Քարվաճառն էր փնտրում, իր իսկ կողմից հայ ժողովրդի գետնով տրված արժանապատվությունն էր փնտրում: Ոչինչ չգտավ: Ինչ էլ տարավ, պետք է վերադարձնի՝ առանց խազերի և յուղված վիճակում»:

Նույն շարքից