Տեսանյութեր Քաղաքականություն 

Փաշինյանը, փոխանակ ԱԱԾ-ին հանձնարարի թուրքական Բայրաքթարներով զբաղվել, հանձնարարում է գնալ ու սատանա բռնել. Արթուր Վանեցյան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը, մի «լավ» հատկություն ունի՝ իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս հրապարակային ապօրինի հրամաններ է տվել այդ թվում՝ ԱԱԾ-ին: Օրինակ, երբ նա կառավարության նիստին ասում է, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարում է  գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի, դա ապօրինություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը փոխանակ ԱԱԾ-ին հանձնարարի թուրքական Բայրաքթարներով զբաղվել, հանձնարարում է գնալ ու սատանա բռնել. «Հետո էլ լկտիաբար իր ընտնաիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ ու հարցնում, թե ինչ եղավ սատանային բռնելու գործը:

Այսինքն նա նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը: Նա քանդել է պետական կառավարման համակարգը, այդ պատճառով էլ այսօր օրինակ չեն կարողանում զբաղվել մեր գերեվարված, անհետ կորած զինվորների հարցով: Չկա պետական համակարգ, չգիտեն, թե ինչ անեն: Ես չեմ ասում, թե չեն ուզում, չեմ ուզում այդպես մտածել: Ես կարծում եմ, որ իրենք անկարող են: Միայն փորձում են պահել իրենց իշխանությունը»:

Վանեցյանը նշեց, որ ինքը զերծ է մնացել ապօրինի հանձնարարականներ կատարելուց, համակարգը զերծ է պահել դրանք կատարելու, իսկ իր հրաժարականի տեքստում ասել է, թե ինչու է հեռանում. «Դա է եղել պատճառը, որ ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Շատ լավ հիշում եք, թե ինչ հեղինակություն ունեի ես ու մի օր հրաժարական ներկայացրեցի»:

Նույն շարքից