Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչ կորցրեցինք մենք Արցախում. Հրանտ Բագրատյանը գլուխը բռնած թվեց մեր հսկայական կորուստները

analitik.am

 

Ադրբեջանին հանձնված տարածքներում ինչ տնտեսական կարևորության օբյեկտներ ենք ունեցել, որոնց կորուստը կարող է մեր տնտեսությանը վնասել:

Հրանտ Բագրատյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Քարվաճառում մենք թողել ենք 3 հատ մաքուր, չպայթած ՀԷԿ, դրանց շնորհիվ Արցախը հոսանք էր արտահանում Հայաստան, իսկ հիմա արդեն Հայաստանից է հոսանք ուզելու:

Խոշորներից մնացել է միայն Սարսանգի ՀԷԿ-ը. «Այդ տարածքներում աճեցվում ու Հայաստան էր ուղարկվում 100 հազար տոննա ցորեն, որը մեր պաշարների 25 տոկոսն էր: Հիմա մենք դա պետք է ներմուծենք նաև Արցախի համար:

Որոշ մրգատեսակներով Արցախն ինքնաբավ էր ու արտահանում էր Հայաստանին: Հայաստանը մեզ էր մատակարարում տարեկան 5 հազար տոննա խաղողին հավասար գինի:

Մասնավորապես, կարծեմ Տող գյուղում ադրբեջանցիներին մնացած հայկական լավագույն գինեգործական ընկերությունը՝ «Կատարոն»: Բարեբախտաբար Կարմիր շուկայի գործարանը մնացել է: Այնտեղ մի հրաշալի ձեթի գործարան կար, այդպիսի գործարան Հայաստանում չկար, չգիտեմ մնաց մեզ, թե գնաց իրենց:

Եվ իհարկե մենք կորցրել ենք խաղողի այգիներ: Կորցրել ենք Կաշենը: Ուզում էիքն շահագործել Զանգելանը, կորեց: Թուֆենկյանը փոքրիկ քաղաք էր կառուցել, սպիտակ՝ կարմիր կղմինդրներով, կողքը գինու գործարան: Սա էլ թողեցինք:

Մի քանի պահածոյի գործարան գիտեմ, որտեղ մի քանի 100 հոգի էին աշխատում: Մենք թողեցինք Տիգրանակերտը: Էլ չեմ խոսում վանքերի մասին: Ես չգիտեմ, թե ինչ վիճակ է Ամարասի մասով»:

«Հասկացեք, մենք առաջին քրիստոնյա վանքերը՝ Դադիվանքն ու Ամարասը կառուցել ենք մինչև պետական կրոն հայտարարելը: Նույնիսկ Արևմտյան Հայաստանում նման բան չունենք:

Ծիծեռնավանքը մնաց: Ես ընդհանրապես չեմ կարողանում պատկերացնել սա: Ծիծեռնավանքն այնքան լավ բան էր, որ նույնիսկ թուրքերը չէին ավերել այն ժամանակ»,-ափսոսանքով ասաց Բագրատյանը:

Նույն շարքից