Հասարակություն 

Խայտառակություն է սրանց և՛ չհասկանալը, և՛ լկտի ստելը, և՛ մանիպուլացնելը, և՛ էժանագին կերպով մարդկանց իրենց հրեշտակությունն ապացուցելը. Դավիթ Գրիգորյան

analitik.am

֊ Ո՞վ է հող հանձնել, տարածքները կորսվել են կռվի դաշտում։

Էսպես բնութագրեց հողերի հանձնամ փաստն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ Հ1֊ի Պետոյի մոտ հարցազրույցում։

Էս տիկինը կամ բացարձակ կտրված է աշխարհիս երեսից, կամ իր ղեկավարի՝ հողերը հանձնելու թուղթը ստորագրելիս արդեն խորը քուն է մտած եղել, կամ էլ ուղղակի անմեղսունակ է ու չի հասկանում, որ հողերը հանձնվել են թղթի վրա, ոչ թե մարտադաշտում։

Ուզում եմ հասկանալ, գուցե՞ Նազարյան Լենայի համար Դադիվանքը՝ ասենք Ջաբրաիլո՞ւմ է եղել, որ մարտով է հանձնվել, թե՞ Շուշին էր Հորադիզի կողքին, որ գրավելով են վերցրել։

Պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ մեկն ինձ դեբիլի տեղ է դնում։ Սրանց թվում է, որ մենք էլ ենք իրենց պես թմբիրում վեր ընկած ու բան չենք գիտակցում կամ հասկանում։

Խայտառակություն է սրանց և՛ չհասկանալը, և՛ լկտի ստելը, և՛ մանիպուլացնելը, և՛ էժանագին կերպով մարդկանց իրենց հրեշտակությունն ապացուցելը։

Դու պարտված երկրի ԱԺ փոխխոսնակ ես, ով երկու բառ չի կարողանում կապել անգամ ձեր գրպանի հաղորդավար Պետոյի հետ հարցազրույցի ժամանակ։

Ամոթ, խոր ամոթ եմ զգում։

Դավիթ Գրիգորյան

Նույն շարքից