Քաղաքականություն 

Շնորհավորում եմ ձեզ. Լուկաշենկոն Լավրովի հետ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ նշելով, որ տարածաշրջանում արյունահեղությունը կանգ առավ մեծամասամբ Մոսկվայի գործողությունների արդյունքում:

Այսօր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Շատ եմ ցանկանում շնորհավորել ձեզ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում: Ուղղակի ապրեք: Բնական է, որ քննադատություններ կլինեն, սակայն մեծամասամբ հենց Ռուսաստանի շնորհիվ այդ արյունահեղությունը կանգ առավ, մարդիկ այլևս չեն մահանում…»,-ասել է նա:

Լուկաշենկոյի խոսքերով, սա Կովկասում խաղաղության հաստատման երկար ճանապարհի դեռ սկզիբն է, սակայն այնուամենայնիվ դրական նշան է, ինչին Մինսկն աջակցում է:

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ լավ ծանոթ է Կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրներին, թեման քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Ես շատ ուրախ եմ, որ հենց այսպես այս ճգնաժամը լուծվեց, ինչպես մենք քննարկել ենք, վերջին անգամ՝ Պիտերում: Դրա համար ես սրտանց շնորհավորում եմ ձեզ»,-հավելել է նա:

 

Նույն շարքից