Հասարակություն Տեսանյութեր 

Սոթքի հանքի աշխատակիցները սարսափի մեջ փորձում են իջեցնել տեխնիկան ու մարդկանց անվտանգ տեղափոխել. Զոհրաբյան

analitik.am

 

Քիչ առաջ ինձ զանգեց Սոթքի  հանքի աշխատակիցներից մեկն ու ասաց, որ սարսափի մեջ փորձում են իջեցնել տեխնիկան ու մարդկանց անվտանգ տեղափոխել: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ադրբեջանցիները մտել են Սոթքի ոսկու հանք ու ժամանակ են տվել աշխատակիցներն հեռանալու համար:

Զոհրաբյանը նաև ցույց տվեց տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները գտնվում հանքի մոտ:

Նշենք, որ Analitik.am-ին չի հաջողվում կապ հաստատել, ոչ վարաչպետի խոսնակի, ոչ Գեղարքունիքի մարզպետի, ոչ Վարդենիսի քաղաքապետի հետ՝ վերջին երկուսն անջատում են հեռախոսները:

 

Նույն շարքից