Հասարակություն 

Ամեն օր Նիկոլի քամակը պահողները էլ ավելի են խորացնում մեր տեսակի ստորացումը և մոտեցնում են նոր ավելի մեծ պատերազմը. Հովհաննես Ավետիսյան

analitik.am

 

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Ադրբեջանը մեր եղբայրներին, որպես գերեվարված հանի Բաքվի իր հաղթական շքերթին և/կամ հետ չվերադարձնի, մենք այլ ելք չենք ունենալու, քան նրա հետ լայնածավալ պատերազմի դուրս գալու:

Մենք չենք կարող համակերպվել, այս ստորացման հետ: Ով էլ ստանձնի երկրի կառավարումը նա պետք է սա լավ գիտակցի և գնա պարտադրված պատերազմին: Ես էլ լինեմ, անելու եմ սա, չենք կարող թեկուզ մեկ հայ թողնել դրանց մոտ:

… մակ, մուկ և այլն, վաղուց սպառել են իրենց, պատերազմի է պետք պատրաստվել, այլ ելք չկա, այլը ստրկացումն ու ստորացումն է:

Ամեն օր Նիկոլի քամակը պահողները էլ ավելի են խորացնում մեր տեսակի ստորացումը և մոտեցնում են նոր ավելի մեծ պատերազմը: Հիշեք, որ դուք առաջին գիծ եք գնալու, ձեր այս պահավածքի համար: Կրկնում եմ, երկրի այս աղետալի վիճակի համար պատասխանատվություն եք կրում ձեր Նիկոլի հետ»:

Նույն շարքից