Հասարակություն 

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ

 

Լեռնային Ղարաբաղում գտնվող  Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ի կայքէջը:

«Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից