Հասարակություն 

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 61 միլիոնի

analitik.am

 

Աշխարհում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը համավարակի սկզբից ի վեր Երեւանի ժամանակով նոյեմբերի 27-ի առավոտվա ժամը 09:00-ի դրությամբ հասել է 60 մլն 930 հազար 94-ի՝ մեկ օրում ավելանալով 583 հազար124-ով: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Նոյեմբերի 27-ի առավոտվա դրությամբ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվն աճել է մինչեւ 1 մլն 431 հազար 513՝ նոյեմբերի 26-ի առավոտվա 1 մլն 420 հազար 462-ի դիմաց:

Ապաքինվել է ավելի քան 39 մլն մարդ: Այն երկրների թվի մեջ, որտեղ գրանցվել է COVID-19-ով վարակվելու 6 միլիոն եւ ավելի դեպք, մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ հայտնաբերվել է միագումար 12 միլիոն 883 հազար 255 COVID-19-ով ախտահարված (անցած օրվա ընթացքում աճը՝ պլյուս 112539) եւ 263417 մահ (աճը՝ 1240), ապաքինվել է ավելի քան 4,87 մլն մարդ:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ, երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ախտահարվածների թիվն անցած օրվա ընթացքում աճել է 43 հազար 82-ով: Ընդամենը գրանցվել է հիվանդության 9 միլիոն 309 հազար 788 դեպք: Մահացածների թիվն ավելացել է 492-ով՝ մինչեւ 135 715, ապաքինվել է ավելի քան 8,7 մլն մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ տեղում մնում է Բրազիլիան: Այստեղ համավարակի ժամանակ գրանցվել է 6 մլն 204 հազար 220 հիվանդացած, ինչը 37 614-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Մահացել է 171460 մարդ (աճը՝ 691), ապաքինվել է ավելի քան 5,55 մլն մարդ: Worldometer-ի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, կորոնավիրուսից մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչության հաշվով նոյեմբերի 27-ի առավոտվա դրությամբ կազմել է 184,5: ԱՄՆ-ում 1 մլն բնակչության հաշվով մահացածների թիվը կազմել է 812, Հնդկաստանում՝ 98, Բրազիլիայում՝ 804, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից