Քաղաքականություն 

Ովքեր են հեռացել Պաշտպանության նախարարությունից

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը շտապեց իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար կարգել, սակայն պաշտպանական գերատեսչությունում անիշխանության մթնոլորտ է։

Բանն այն է, որ նորաթուխ նախարարը 7 օրվա ընթացքում դեռ չի հավաքել աշխատակազմին, չի խոսել առաջիկա մարտահրավերների, քաղաքականության մասին։

Գլխատված է նաև ՊՆ ողջ ղեկավարությունը․ ՊՆ-ում այս պահի դրությամբ չկա փոխնախարար, մինչդեռ փոխնախարարի չորս հաստիք կա, փոխնախարարներից երկուսը մինչպատերազմական ժամանակներում են հեռացել, իսկ երկուսը՝ Գաբրիել Բալայանն ու Մակար Ղամբարյանը, հրաժարական տվեցին Դավիթ Տոնոյանի հեռանալուց հետո»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից