Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի բարեկամ ժողովրդին` Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից