Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Այդպես էլ հայտնի չեղավ՝ «Վիվառոբեթինգ» ՍՊԸ-ն վճարե՞լ է մոտ 10 միլիարդ թաքցրած հարկերը, թե՝ ոչ․ Նախկին աշխատակիցներ /Տեսանյութ/

analitik.am

 

«Վիվառոբեթինգ» ՍՊԸ-ի նախկին աշխատակիցներին չեն վճարվել վերջնահաշվարկներն, իսկ ավելի համառների նկատմամբ էլ հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասացին   «Վիվառո» բուքմեյքերական կազմակերպության նախկին մենեջեր Վարդան Մարտիրոսյանը և նախկին գանձապահ-օպերատոր Նարինե Գումրիկյանը։

Վարդան Մարտիրոսյանը նաև պատմեց, որ «Վիվառոբեթինգ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ՝ հարկերից խուսափելու համար, սակայն այդպես էլ անհայտ է՝ գանձվել է ընկերությունից թաքցված հարկերը, թե ոչ, որոնք հասնում էին, ըստ զրուցակցի, մոտ 10 միլիարդ ՀՀ դրամի։

Նարինե Գումրիկյանն էլ նշեց, որ  անգամ աշխատանքային պայմանագիր կնքված չի եղել․ «Աշխատանքային օրենսդրությանը հակասող աշխատանքային գրաֆիկով աշխատելուց հետո, ինձ տեղեկացնում են, որ աշխատանքից հեռացված եմ, իսկ իմ շահերը պաշտպանելու փորձից հետո, ուղղակի ասում են, որ «ինչ ուզում ես արա, մեր մեջքը պինդ է»։

Նարինեն նշեց, որ իր հետ զուգահեռ ևս 10 աշխատակից հայց են պատրաստում «Վիվառոբեթինգ» ՍՊԸ-ի դեմ՝ իրենց իրավունքները պաշտպանեու համար։

Մանրամասն՝ տեսայութում

 

Նույն շարքից