Հասարակություն 

Հասարակությունը գոնե այս հարցի շուրջ պետք է համախմբվի, քանի որ սա հրատապ և կարևոր հարց է բոլորիս համար․ Հրանտ Թոխատյան

analitik.am

 

Հրաշք կլինի, որ հասարակությունը գոնե այս հարցի շուրջ համախմբվի, քանի որ սա հրատապ և կարևոր հարց է բոլորիս համար, անգամ կենսական հարց է: Այս մասին դեպի ՌԴ դեսպանատուն իրականացրած մտավորականների երթի ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է լինել որդեկորույս ծնողների կողքին, որ իրենք զգան, որ միայնակ չեն: Նա նկատեց, որ բոլորիս կողքին կան մարդիկ, ովքեր տարբեր կերպ են մտածում, բայց դա չի նշանակում, որ պետք է կառչել այդ մտածելակերպից, քանի որ մեկը հեռացում է ուզում, մեկը ասում է թող մնա, սակայն դա այսօր որևէ առչություն չունի իրենց այսօրվա պահանջի հետ:

Նա նշեց, որ լավ կլիներ փաստաթղթում նշված կետերը չկատարվեր, քանի դեռ գերիները չեն վերադարձել, բայց արդեն չի եղել: «Ես չգիտեմ հիմա դա ինչպես կարելիէ ուղղել, եթե հնարավոր է որ վարչապետը ունի հանավրոություն դիմել իր թշնամի կոլեգային՝ Ադրբեջանի նախագահին, ու տղավարի ասի եղել է սենց, հիմա թող այդպես լինի, դա երևի թե հարցին լուծում կտար, ես չգիտեմ դիմել է, թե ոչ»,-ասաց նա:

Նույն շարքից