Բարի օր Քաղաքականություն 

Դավաճան Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Վլադիմիր Պուտինը սո՞ւտ է խոսում

analitik.am

 

Անի Հովհաննիսյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավաճան Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Վլադիմիր Պուտինը սո՞ւտ է խոսում

Հատված նոյեմբերի 17-ին Վլադիմիր Պուտինի հարցազրույցից: Ներկայացնում եմ բառացի.

«Ինձ հաջողվեց ընդհանուր առմամբ համոզել Իլհամ Ալիևին, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց իր կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձն՝ այդ թվում Շուշի քաղաք: Սակայն, ինձ համար անսպասելի մեր (այստեղ Պուտինը շփոթվում է և ասում) ամերիկյան...հայ գործընկերների դիրքորոշումը ձևակերպված էր այն կերպ, որ դա իրենց համար անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ այդտեղ սպառնալիք է տեսնում ՝ Հայաստանի և Ղարաբաղի հետաքրքրությունների համար:

Ինձ հիմա այդքան էլ հասկանալի չէ, թե որն է այդ սպառնալիքը, հաշվի առնելով, որ նախատեսվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածի վրա՝ ներառյալ Շուշին, և հաշվի առնելով մեր խաղաղապահների առկայությունն, ինչի շուրջ մենք այն ժամանակ արդեն պայմանավորվել էին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»:

Հատված դավաճան Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 29-ին արված գրառումից.

«ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»:

Նույն շարքից