Իրավական 

Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ. Ռուբեն Մելիքյան

Ըստ մամուլի՝ հենց հիմա ընթանում է գործադիրի ղեկավարի հանդիպումը Դատական իշխանության ղեկավար կազմի հետ (ԲԴԽ անդամներ և դատարանների նախագահներ)։

Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ՝ այն պայմաններում, երբ գնալով աճում է թշնամու առջև ծնկած քաղաքական ղեկավարության նկատմամբ հանրային պարսավանքի ալիքը, իսկ քաղաքական ղեկավարությունը դրսևորում է ամեն գնով իշխանության մնալու կամք։

Այս հանդիպման բոլոր մասնակիցները պարտավոր են հանրությանը համոզիչ բացատրություն տալ հանդիպման օրակարգի և արդյունքների մասին։

Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից