Հասարակություն 

Իրանը կորոշի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության պատասխանի ժամանակն ու վայրը. ԻՀՊԿ հրամանատար

analitik.am

 

Իրանի «Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սոլեյմանին հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կազմակերպիչների պատիժը վճռական է լինելու:

Ինչպես փոխանցում է «Mehr» գործակալությունը, ելույթ ունենալով երկուշաբթի տեղի ունեցած իրանցի գիտնականի հուղարկավորությունից հետո՝ գեներալը հայտարարել է, որ Իրանը կորոշի սպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու վայրն ու ժամանակը:

«Թշնամիները պետք է սպասեն մեր պատասխանին: Մենք կորոշենք պատասխանի ժամանակը, վայրն ու որակը: Սակայն սպանության իրագործողների և պատվիրատուների պատիժը վճռական է լինելու»,- հայտարարել է գերենալը:

Նույն շարքից