Հասարակություն 

Այլ քաղաքական օրակարգ չկա և չի կարող լինել, քանի Փաշինյանը հեռացված չէ. Վլադիմիր Մարտիրոսյան

 

Վլադիմիր Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Եթե Նիկոլը չէ, բա ո՞վ» ասողներից ավելի մեծ մտավոր աղետ մեկ էլ բնական աղետն է: Էդ հարցը տվողները թող մի հատ մտածեն, արդյո՞ք տեղյակ էին, որ Փաշինյանին էին ընտրելու, երբ նա Գյումրիից անում էր իր քայլը:

Մեկ ուրիշ շեղող դիսկուրս էլ հետևյալն է «լավ Նիկոլը գնաց, բա հետո՞»: Լսե՜ք, մի մեծ վիշապ նստած փակել է աղբյուրի ջուրը, փոխանակ սպանեք վիշապին, որ գոնե ջուր ունենաք, նստած քննարկում եք, թե ի՞նչ որակի ու մաքրության ջուր է լինելու ու ըստ այդմ արժե՞ վիշապին սպանել, թե չէ՞: Լսեեեե՜ք, ջուուու՜ր չկաաաաա՜: Այլ քաղաքական օրակարգ չկա և չի կարող լինել, քանի Փաշինյանը հեռացված չէ, այսինքն դևը սպանված չէ:

Ինձ խնդրում եմ դասեր չտալ մրցակցային, առաջնորդական, ծրագրային և այլ քաղաքագիտական կարևոր նախադրյալների մասին: Շուրջ երեք տարի է խելքի, ծրագրի և տեսլականների մրցակցություն եմ տենչում: Այդ ամենը հետո, երբ կվերականգնվի քաղաքական օրգանիկան ու կգործեն քաղաքական օրենքները, այլ ոչ թե օխլոսի: Ի դեպ օխլոսը ևս լինելու է և իր դերը ունենա, բայց դերը, ոչ թե գերակայությունը»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից