Քաղաքականություն 

Արիզոնայի իշխանությունները հաստատել են Բայդենի հաղթանակը նահանգում

analitik.am

 

ԱՄՆ Արիզոնա նահանգի իշխանությունները հաստատել են նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում քվեարկության նահանգային արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթղթի ստորագրումը հեռարձակվել է նահանգի պետքարտուղար Քեթի Հոբսի ֆեյսբուքյան էջում: Արիզոնա նահանգի ընտրական հանձնաժողովի խորհրդի անդամները հերթով ստորագրել են տվյալ փաստաթղթի տակ:

Լրատվամիջոցների տվյալներով՝ նահանգում Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփից առաջ է անցել ավելի քան 10 000 ձայնով:

Նախագահական ընտրությունների արդյունքում ընտրվելու են նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նույն շարքից