Քաղաքականություն 

Վճռորոշ «մարտերը» դեռ առջևում են. Ինչ պետք է անի հիմա Հայաստանը, ընդ որում՝ արագորեն

analitik.am

 

Միգուցե պարադոքսալ է, բայց փաստ, որ մեծ հաշվով մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցն ամենևին էլ չի լուծվել։

Ընդհակառակը, դատելով բրիտանական ոչ բացահայտ հրահրմամբ Թուրքիայի դեպի Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ ընդլայնվելու անշեղ ձգտումից և դրան Ռուսաստանի հակազդեցությունից, որն այս պահին արտահայտվում է Հարավային Կովկասում ամրապնդվելով և այն «թուրանական» ծավալապաշտության դեմ ամրոցի վերածելու հեռագնա ծրագրով, վճռորոշ «մարտերը» դեռ առջևում են։

Այս ամենը հաշվի առնելով, Հայաստանը՝ որպես ազգ և հանրություն, պետք է արագորեն կարգավորի պետության՝ որպես համակարգի, գործառութային կենսունակության վերականգման խնդիրը՝ ա) հնարավորին արագ և արդյունավետ լուծելու օպերատիվ կարևորության (մարդասիրական, սահմանազատման և այլ) հիմնահարցերը, և բ) հստակ գաղափարական ու ժամանակացուցային հիմքի վրա նախանշելու և ծրագրելու մեր պետության հեռանկարային տեսլականը։

Այս ամենին հասնելու առաջին քայլը ցավալի պարտության և նաև համազգային հոգեբանական ճգնաժամի խորհրդանիշ անձի հեռանալն է քաղաքական ասպարեզից, և պոպուլիզմի աներկբա դատապարտումն ու բացառումը Հայաստանի հետագա կյանքում։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից