Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող բանկի բաժնետերն ու խորհրդի անդամները ՀՀ ինքնահռչակ վարչապետի սիրելիներն են. «Իրատես»

analitik.am

 

«Իրատես» թերթը գրում է. «Գունավոր հեղափոխության «հայրերի» անուրջները խորտակած շվեցարացի մեծահարուստ Վարդան Սրմաքեշը թևի տակ է առել «արհեստավարժ» դուետին` նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին և ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանին, հիմա` Սլավոնական համալսարանի ռեկտորին և պրոռեկտորին, որոնք «Արցախբանկում» խորհրդի անդամներ են:

Նիկոլի տասնամյակներ շարունակ խառնամբոխին մատուցած պատումով «Արցախբանկը» Ռոբերտ Քոչարյանի միֆական 4 միլիարդի մաս էր կազմում: Սակայն պարզվում է՝ հիշյալ բանկը Քոչարյանի հետ այնքան կապ ունի, որքան Սաշիկ Սարգսյանը Սոթքի ոսկու հանքերի հետ: (Որոշակի շրջանակներից օրերս «տսՌվՑցր»-ի մակարդակից ցածր հերթական կուտը դրվեց շրջանառության մեջ. «Սոթքը Սաշիկինն էր, Նիկոլն ապրի, լավ արեց տվեց թուրքին»):

Ըստ էության, «Արցախ» անունը կրող բանկը կապ չունի արցախցիների հետ: Ավելին` բաժնետերն ու խորհրդի անդամները ՀՀ ինքնահռչակ վարչապետի սիրելիներն են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից