Հասարակություն 

Դուք կարծում եք քաղաքականությունը պոռնկությո՞ւն է, ոչ, դառնում է այդպիսին, երբ քաղաքականությամբ զբաղվում են պոռնիկները. Արսեն Արշակյան

analitik.am

Ու՞ր կորավ մեր ազգի բարձր տրամադրությունը, ու՞ր կորավ մեր արդարացված մեծամտությունը՝ հաղթանակներով հպարտանալը։

Այս և այլ հարցերի պատասխանները պետք է ստանալ այն մարդկանցից, ովքեր որ հատուկ կոչված էին դրանք կորցնելու համար։

Ի՞նչ արեցիք մեր երկրի հետ, ի՞նչ արեցիք մեր Երևանի հետ, մեր Արցախի հետ։ Հայրենասիրական երգեր լսելիս գլուխս կախում եմ ու հատակին տեսնում եմ այն մարդկանց դեմքերը , ովքեր մեզ հասցրին այս վիճակին։

Վստահ եմ , որ լավ է լինելու, կրկին հպարտանալու ենք այն մարդանցով, ովքեր կհանեն երկիրը այս վիճակից, այն տղերքով , ովքեր կյանքով վճարեցին բարբարոսների կատարածի համար, այն տղերքով ովքեր դեռ չէին հասցրել կյանք մտնել։

Կեղտոտ վարվող քաղաքականության համար թանկ վճարեցինք, վճարեցինք երիտասարդ կյանքերով և Հայրենիքի մի մասով։

Դուք կարծում ե՞ք քաղաքականությունը պոռնկություն է, ոչ , դառնում է այդպիսին, երբ քաղաքականությամբ զբաղվում են պոռնիկները։

Երբեք չէի պատկերացնի, որ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց «Զարդնիր Լաո մեռնիմ քզի» երգը կլինի արդիական։

Զարդնիր Հայ ազգ քանի դեռ շատ ուշ չէ։

Լույս իջնի զոհված տղերքի շիրիմներին, Աստված հասնի գերևարված տղաներին, բարի լուր ստանան անհետ կորած տղաների մայրերը։

Աստված պահի մեր ազգը։

Արսեն Արշակյան

Նույն շարքից