Բարի օր Հասարակություն 

Ծնողներն իրենց երեխաներին տեսել են՝ ձեռքերը կապված, շարքով տանելիս

analitik.am

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այստեղ ներկաների հարզատներն անհետ կորել են Զանգելանի հատվածում:

Խոսքը վերաբերում է կոնկրետ մի օպերացիայի, որը տապալվել է՝ մի մասը փախել են, մի մասը անհետ կորել, կան նաև գերեվարվածներ. «Ապացույցներ կան, որ անհետ կորածներից ոմանք գերի են ընկել: Մենք տեսանյութ ունենք, որ 6-7 անձի գերի ընկնելը հաստատվել է: Ադրբեջանը չի հաստատել, ուղղակի ծնողներն իրենց երեխաներին տեսել են՝ ձեռքերը կապված, շարքով տանելիս»,-ասաց ներկաներից մեկը:

Տղան ասաց, որ ԿԽՄԿ-ն ասել է, թե աշխատանքներ են տարվում. «Ամենավատն այն է, որ այսօր պայմանագրով տարածքները հանձնում են, սակայն անհետ կորածների, գերիների, դիրերի մասին որևէ բան չկա: Ոնց հասկանանք դա: Մենք միակողմանի տալիս ենք: Տներ ենք տալիս, հողեր ենք տալիս, սաղ տալիս ենք, բայց նույնիսկ մեր գերիներին, դիերին չենք կարողանում վերադաձնել: Մենք այդքան թո՞ւյլ ենք»:

Մեկ այլ ներկա տարակուսած է՝ մի՞թե մենք հետախուզություն չունենք, որ այդքան մարդու տարան կոտորեցին:

Ներկաները խնդրանքով դիմում են Պուտինին ու Լավրովին, որպեսզի իրենց ազդեցությունը, հնարավորություններն օգտագործեն ու օգնեն վերադարձնել տղաներին:

Նույն շարքից