Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում համատեղ կենտրոն ստեղծելու մասին

analitik.am

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին հետևելու համար մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:

«Ավարտվել են բանակցությունները, որոնք վերաբերում էին թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքների ու հիմքերի տեխնիկական դետալներին, և համաձայնագիր է ստորագրվել: Աշխատանքներ են տարվում կենտրոնի աշխատանքներն արագ սկսելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Թուրքական կողմն այլ մանրամասներ չի հայտնել:

Նույն շարքից