Քաղաքականություն 

Մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել Պուտինի հետ, մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել. Վարդանյան

analitik.am

Արդյո՞ք 2019-ի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Աղվան Վարդանյանը:

«Հաշվե՞լ եք՝ վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին։ Երեւի երեսո՞ւն։ Արդյո՞ք մինչեւ պատերազմը եթե երեք անգամ, առանց կուլիսային խաղերի, զանգեր, դեպքերը այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում՝ մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին։ Մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել»,-նշեց նա:

Նույն շարքից