Տեսանյութեր Քաղաքականություն 

Անհնար էր միանգամից զբաղվել այս հարցով, երբ չկային անհետ կորածների հստակ ցուցակներ․ Լավրով

analitik.am

Մոսկվան չի կարծում, որ Ղարաբաղում զոհվածների դիերի և գերիների փոխանակման գործընթացը միտումնավոր ձգձգվում է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը։

«Դժվար է խոսել այս գործընթացի ձգձգմանն ուղղված որևէ միտումնավոր քայլերի մասին։ Մենք դա չենք տեսնում, բայց այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք հիմա, ես հույս ունեմ,ավելի արագ կլուծվեն, փաստ է»։ Այս մասին ասել է Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների առցանց հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը նշել է, որ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, և այն, թե ինչպես են ընթացել ռազմական գործողությունները, հրադադարի հաստատումից անմիջապես հետո անհնար էր զբաղվել այդ հարցով՝ առավել ևս, երբ չկար անհետ կորածների հստակ ցուցակներ։

«Հույս ունենանք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հատուկ փորձագետների ներգրավումից հետո գործն ավելի արագ կգնա։ Մեր խաղաղապահներն, իրենց հնարավորությունների սահմաններում, աջակցություն կցուցաբերեն»։

Նույն շարքից