Հասարակություն 

Ցանկացած զինվորական, կամավորական, ովքեր եղել են դիրքերում, Արցախում, բոլորն իրենց դավաճանված են զգում. կամավորական

analitik.am

Ցանկացած զինվորական, կամավորական, ովքեր եղել են դիրքերում, Արցախում, բոլորն իրենց դավաճանված են զգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ կամավորականներից մեկը, ով իր ջոկատով նախ եղել է Մատաղիսում, հետո՝ Եղնիկներում:

«Ինձ իրավունք կվերապահեմ խոսել մեծամասնության անունից, ում ես տեսել եմ: Բոլորն իրենց դավաճանված են զգում, չեն համակերպվում հայրենիքը հանձնելու մտքի հետ: Մարդիկ պատրաստ էին իրենց կյանքի գնով պահել հայրենիքը, սակայն այն մեկ գրչի հարվածով հանձնվեց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր մեծ թվով երիտասարդներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա էին անում՝ փակելով Մաշտոցի պողոտան: Ակցիայի ժամանակ ոստիկանները տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել, ինչը սակայն չի կանգնեցնելու երիտասարդներին:

Նույն շարքից