Քաղաքականություն 

Թրամփի շտաբը հայց կներկայացնի Վիսկոնսինի դատարան՝ նահանգում քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով

analitik.am

 

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում ընդգրկված փաստաբաններն այսօր հայց կներկայացնեց Վիսկոնսին նահանգի Գերագույն դատարան՝ փոստով ստացված քվեաթերթիկների հետ կապված խախտումների պատճառով:

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաալիքը, հայցում նշվում է, որ խախտումները վերաբերում են 220 000 քվեաթերթիկի:

«Տվյալների հրապարակումը, թե ինչպես են տեղի ունեցել ընտրախախտումները մեծ նշանակություն ունի: Սակայն իրականությունն այն է, որ մեր նահանգի ընտրիչների ձայնը, ամենայն հավանականությամբ, չի ազդի ընդհանուր արդյունքների վրա»,- ասել է Վիսկոնսինում Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ջիմ Թրուփիսը:

Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը երկուշաբթի վավերացրել է ընտրությունների արդյունքները՝ հաստատելով, որ հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Նույն շարքից