Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանում նոյեմբերի 10-ը կարող է նշվել որպես Դավաճանության օր

analitik.am

 

Քիչ անց Երևանում մեկնարկելու է Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»:

Երթից առաջ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մասնակցելու է բոլոր այն միջոցառումներին, այն ակցիաներին, որոնք կլինեն ընդդեմ կատարված դավաճանության, այն կապիտուլյացիոն համաձայնագրի, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին:

Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ է դնելու նախագիծ, որով առաջարկելու է նոյեմբերի 10-ը հայտարարել կամ հայրենադավության, կամ դավաճանության օր. «Նիկոլ Փաշինյանը մեզանից խլեց Մայիսի 8-ը, մեր Եռատոնը, Նոյեմբերի 10-ը, երբ ծնկի բերվեց Արցախը, մենք պետք է նշենք հայրենադավության օրը, որպեսզի որևէ հաջորդ իշխանություն չմտածի ժողովրդի թիկունքում գնալ նման դավաճանական քայլի»:

Նույն շարքից