Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հաղորդել են ռազմական նշանակության տեխնիկա տեղափոխող մոտ 20 տրասպորտային միջոցից բաղկացած թուրքական շարասյան մասին, որը նկատել են Սիրիայի տարածք մտնելիս:
Նրանց տվյալներով՝ շարասյունը դեկտեմբերի 3-ին՝ օրվա առաջին կեսին, Սիրիայի սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով՝ շարժվելով դեպի Իդլիբ: Մեքենաներն ուղևորվել են դեպի սիրիական նահանգի Ջաբալ ալ-Զավիա շրջանում տեղակայված թուրքական ռազմական դիտակետեր:
Բացի այդ, սիրիական դիտորդական կենտրոնի ակտիվիստները պարզել են, որ թուրքական զորքերը տեղակայվել են Հալեպ-Լաթաքիա միջազգային մայրուղու երկայնքով:
Թուրքիան շարունակում է զինվորական ուժեր ուղարկել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջան՝ Իդլիբի «ապա-էսկալացիոն գոտում» թուրքական զինուժի ներկայությունը հասցնելով 7545-ի