Գլխավոր Ռազմական Տեսանյութեր 

Փախնող զորքի հրամանատարին «Ազգային հերոսի» կոչում են շնորհել. Լեգենդար հրամանատարն ահազանգում է դավաճանության մասին

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը խոսեց Ֆիզուլիի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին հարբած վիճակում հրամայել է գրավել Լելաթափան, ինչի արդյունքում մեր զորքերը լուրջ կորուստներ են տվել ու սկսվել է թափով նահանջ:

Խոսքը վերաբերում է այն օպերացիային, որի ընթացքում երկու գեներալներ «Ազգային հերոսի» կոչում ստացան: Խոսքը հավանաբար վերաբերում է ԱԻ նորաշնանակ նախարար Փիլոյանին ու ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին:

«Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում: Ուզում էին հերոսի կոչումներ շնորհելով՝ ինչ-որ որ բան ցույց տալ: Նույն փախնող զորքի հրամանատարին, ի դեպ փախնելը ես ֆիքսել եմ, պախարակել ենք, հանում են իր աշխատանքից Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքը ու նշանակում են Սովետաշենի գնդի հրամանատար:

Ես մտածում եմ, որ սա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր: Ամբողջ խուճապը սարքող մարդկանց իրենք սկսեցին տեղավորել տարբեր պաշտոնների, կամ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել նրանց:

Սա պետության ներսում կոչվում է դավաճանություն: Այդ ամբողջ դավաճանության հիմնական մեղավորը երկրի համար մեկ պատասխանատուն է, ում անունն է Նիկոլ Փաշինյան»:

Խոսելով իր նկատմամբ գործի մասին՝ լեգենադար հրամանատարն ասաց, որ այդ ամենը կատարվում է, քանի որ ինքն ամեն ինչից տեղյակ է:

Նույն շարքից