Ռազմական Տեսանյութեր 

Զորքին անտեր են թողել. Լեգենդար հրամանատարը ներկայացնում է պարտության պատճառները

analitik.am

 

Զինվորը երբեք պարտված չի եղել, նա միշտ հստակ կատարել է իր աշխատանքը, պարտվել են պետության համար մեկ թշնամին ու իր նշանակած հրամանատարները: Զորքին տիրություն չեն արել, իսկ զորքը, զինվորը հրաշալի մարտնչել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Պարտվել ենք նաև նրա համար, որ թողել ենք մեր կամավորները, մոբ-ով կцչված տղաներին մնան անտեր: Չենք ունեցել ղեկավարում, համապատասխան պաշտոններում նշանակված մարդիկ: Դրա համար ունեցանք պարտություն:

Զինվորը տեսնում է, թե ինչպես է հերոսի կոչում ստանում իր հրամանատարը, ով որևէ բան չի արել, փախել է, բնականաբար նրա մոտ հարց կառաջանա, թե ինչու են հերոսի կոչում տվել՝ նահանջի, պարտության, փախուստի:

Արդյունքում հերոս կոչվածը զինվորի աչքին դառնում է զրո, նույն զինվորի, ով մարտնչել է, զոհվել է, չգիտես, թե որտեղ է: Զորքին անտեր են թողել»,-ասաց նա:

Նույն շարքից