Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Մակրոնին խնդիր ու բեռ է անվանել Ֆրանսիայի համար

analitik.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիան զրկվել է վստահությունից որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահ, իսկ նախագահ Էմանուել Մակրոնը երկրի համար խնդիր է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանը նշել է, որ Ֆրանսիան կորցրել է իր վստահությունը որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցում: Նա շեշտել է, որ Ֆրանսիան Մակրոնի հետ անցնում է շատ վտանգավոր ժամանակաշրջան:

Թուրքիայի նախագահն ասել է, որ Ֆրանսիան պետք է հնարավորինս շուտ ազատվի «այդ բեռից»։

 

Նույն շարքից