Տեսանյութեր Քաղաքականություն 

Հնարավոր էր ավելի բարենպաստ պայմաններով թուղթ ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

 

Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, թե ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու մենք ապագայում, ինչո՞ւ մենք ընդհանրապես պատրաստ չէինք նման պատերազմի, չէ՞ որ այն, թե ինչպիսին էր լինելու, բոլորի համար ակնհայտ էր: Այս մասին հարցարզւոյցի ժամանակ ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Հայտարարում էին, որ օդը լիարժեք փակված է, պարզվեց, որ օդը լիարժեք բաց է ադրբեջանական օդուժի համար, ԱԹՍ-ների համար»:

Կատարված սխալների մասով Քոչարյանն ասաց, որ 2,5 տարվա ընթացքում լիարժեք չենք կարողացել փակել օդն, ինչը հնարավոր էր. «Հնարավոր էր 120 միլիոն դոլար պարգևավճարի փոխարեն այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆֆեկտիվ են ԱԹՍ-ների դեմ՝ ՏՈՌ, գնվեց ՍՈՒ-30-ներ, որոնք արդյունավետ չէին, հրթիռներ չէին գնվել ու չէին կարող գնվել, քանի որ այդ հրթիռները չէին կարող այլ երկրում վաճառվել»:

Քոչարյանը նշեց, որ եղել է պայմանավորվածություն ՏՈՌ համակարգերի մասով ՌԴ-ի հետ, սակայն փոխվել է. «Ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն գործարքը վարչապետի որոշմամբ է կայացվել, ըստ էության ճիշտ որոշում լինելու դեպքում մենք ի վիճակի ենք եղել լիարժեք փակել օդը»:

Քոչարյանը նշեց, որ միանգամայն հնարավոր էր ունենալ ավելի լավ փաստաթուղթ, քան ստորագրված կապիտուլյացիան:

Նույն շարքից