Տեսանյութեր 

Իմքայլական Հովիկ Աղազարյանը չի կարծում, թե պատերազմում մենք պարտվել ենք /տեսանյութ/

analitik.am

 

Ըստ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, քանի որ ոչ միայն իրենց թիմում, այլ նաև հասարակության լայն զանգվածների մոտ նման հարցադրում չկա: 24News-ի հետ զրույցում նա նշել է, որ 16 ուժերի կողմից առաջադրված թեկնածուին՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին դրականը կարող է ասել, բայցև հասկանում է՝ ովքեր են կանգնած այդ ուժերի հետևում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Աղազարյանը չի կարծում, թե պատերազմում մենք պարտվել ենք: Բացատրում  է՝ եթե ասենք՝ պարտվել ենք, կնշանակի Ադրբեջանը հաղթել է, բայց, ըստ նրա, Ադրբեջանը չի հաղթել, քանի որ իր առջև դրված նախնական նպատակներին չի հասել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից