Հասարակություն Տեսանյութեր 

Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել, և ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված կոնկրետ աշխատանք է արվում, ինչի մասին ես հիմա չեմ կարող խոսել: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նոյեմբերի 9-ից հետո հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. «Ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում:

Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմիններն անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը»,-նշել էր նա:

Նույն շարքից